Արմինֆո.Թուրքայի ԱԳՆ-ը ամերիկյան իշխանություննեից պահանջում է չեղյալ հայտարարել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանած Համբիկ Սասունյանին ներում շնորհելու որոշումը:
Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարություն է ստացվել այդ որոշումը «խիստ դատապարտելու» մասին: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կարծիքով, Կալիֆորնիայի դատարանի այդ որոշումը խիստ դատապարտելի է: «Որոշումն անարդար է և չի համապատասխանում Թուրքիայի ու ԱՄՆ համագործակցության ոգուն, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերին»,- հայտարարել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու համար ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանին 34 տարի, 11 ամիս ազատազրկումից հետո Կալիֆորնիայի իշխանությունների կողմից ներում է շնորհվել: Համբիկ Սասունյանը եղել է «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության հիմնադիրը, 1982թ. հունվարի 28-ի առավոտյան Լոս Անջելեսում՝ Ուլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Սասունյանն իր արարքը պատճառաբանել է որպես վրեժ թուրքերից և թուրքական ռեժիմից 1915
- 1923 թթ. հայերի ցեղասպանության համար: