Արմինֆո.Դեկտեմբերի 10-ին «Ռոստելեկոմիե գրասենյակը հյուրընկալեց Վ.Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի սաներին, ովքեր ծրագրով ուսումնասիրում են Cisco համակարգեր։
Այցը մեկնարկեց «Ռոստելեկոմիե մասին կարճ էքսկուրսով, որի ընթացքում նրանց ներկայացվեցին ընկերության հզորություններն ու ծառայությունները (ինչպես կորպորատիվ շուկայում՝ վեբ կոնֆերանս տեսազանգ, վիրտուալ ցանցեր, IP տարանցում, տվյալների հաղորդում, այլ ծառայություններ, այնպես էլ ֆիզիկական անձանց՝ Սմարթ հեռուստատեսություն, IP հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն), ընկերության ցանցի կառուցվածքը, ինչպես նաև կարևոր մանրամասներ հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում ամենադինամիկ զարգացող՝ «Ռոստելեկոմե ընկերության մասին։
Ուսանողներն այցելեցին Juniper Networks, Cisco Systems, Extreme Networks, Fiber Home, ZTE և այլ ժամանակակից համակարգերով հագեցած դատա կենտրոն, տեղեկացան բոլոր նրբություններին ու սկզբունքներին, որով առաջնորդվում է ընկերությունը ցանցի կառուցման, շահագործման ու կառավարման հարցերում։
Այցի նպատակն էր ուսանողներին գործնական տեղեկատվություն տրամադրել լայն կիրառություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխանող գերժամանակակից համակարգերի և դրանց կիրառման հնարավորությունների մասին։
Հիշեցնենք, որ հայաստանյան «Ռոստելեկոմիե և Երևանում Վ.Պլեխանովի համալսարանի երևանյան մասնաճյուղի միջև համագործակցությունը երկարատև և բազմակողմանի բնույթ է կրում՝ ընդգրկելով ուսանողներին կրթելու և ժամանակակից տեխնոլոգիաների գործնական իրազեկման հիմնական ուղղությունները։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄե Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմիե ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: