Արմինֆո.Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը:
Նաև նշվում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: