Արմինֆո. Դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայա մրցանակների հանձնման արարողություն Լիդիցեի մանկական գեղարվեստական ստեղծագործությունների 44-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Հայաստանցի հաղթողներին մրցանակներ կհանձնի Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Միկիսկան: Պարգևատրման հանդիսավոր արարողությունն սկսում է 13:00-ին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Չեխիայի Հանրապետության դեսպանությունում, Լիդիցեի մանկական գեղարվեստական ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսը հիմնադրվել է 1967 թվականին` ի հիշատակ գերմանացի նացիստների կողմից սպանված Լիդիցեի գյուղացիների և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված բոլոր երեխաների: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի և դրա գլխավոր գերակայության` կրթության ոլորտի պատվին 2016 թվականին ցուցահանդեսը նիրված էր «Դպրոցը և կրթությունը» թեմային, ցուցահանդեսին մասնակցել է 18,075 երեխա` 77 երկրներից:
«Թեման միայն թվում է պարզ: Հենց այս տարի մենք համոզվեցինք մանկավարժի դերի նշանակալիության մեջ` գեղարվեստական գործ ստեղծելու երեխայի շարժառիթների, ոգեշնչող տարրերի ընտրության, համապատասխան գեղարվեստական միջավայր ստեղծելու ունակության և երեխաների մեջ արվեստի հանդեպ հետաքրքիր մոտեցում արթնացնելու առումով: Իհարկե, մրցույթի գերիշխող գաղափարը դպրոցական միջավայրն էր, որին երեխաները լավ ծանոթ են, դպրոցական շենքեր, դպրոց տանող ճանապարհներ և փողոցներ, ուսուցանող անձնակազմ և աշխատողներ, մասնագիտացված դասասենյակներ, հետաքրքիր նմուշներով հագեցած սենյակներ: Երեխաներն ուրախությամբ մեզ ցուցադրեցին իրենց դասասենյակները, հրաիվիրեցին մասնակցել դասերի, մեզ ծանոթացրեցին իրենց ուսուցիչների, համադասարանցիների և ընկերների հետ, ներգրավեցին ընդմիջումների աշխույժ եռուզեռին, մեզ տարան հետաքրքիր էքսկուրսիաների` հաճախ բացելով նախաճաշով լի իրենց պայուսակները», - նշել է Պյոտր Միկիսկան:
77 երկրների ու 1,483 կազմակերպությունների 18,207 աշխատանքներից 1,390-ին շնորհվել են պարգևներ. 212 մեդալ` 66 երկրների ու 448 կազմակերպությունների (147 անհատական մեդալ, 3 մեդալ կոլեկտիվ մանկական աշխատանքներին, և 62 մեդալ` դպրոցների հավաքածուների համար): Հայաստանը ներկայացրել էր 204 աշխատանք` 12 դպրոցներից: Ավանդաբար, ամենաակտիվը Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցն էր, որին այս տարի մեդալ է շնորհվել նկարների հավաքածուի համար: Նույն դպրոցի 12-ամյա սան Միլենա Քոչարյանն արժանացել է բարձրագույն պարգևի` «Լիդիցեի վարդ» մեդալին: Հայաստանցի երեխաներին շնորհվել է, ընդհանուր առմամբ, 2 մեդալ և 6 պատվոգիր:
«Լիդիցեի մանկական գեղարվեստական ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսը, առանց չափազանցնության, կարելի է անվանել չեխական մեծ արժեք, աշխարհում այնքան էլ շատ չեն այսպիսի նախագծերը, որոնք ավեի քան 44 տարի միավորեին ողջ աշխարհի երեխաներին այդքան դրական գործուենությամբ: Մրցության թափն անհավանական է, այս տարի այն ոգեշնչել է 77 երկրների ավելի քան 18000 երեխաների` բոլոր մայրցամաքներից: Պատկերացրեք, որ մրցության շնորհիվ երեխաներն իմացան Լիդիցեի և Չեխիայի Հանրապետության, այնպիսի հեռավոր վայրերի մասին, ինչպես, օրինակ, Պալաուն, Բրունեյը կմա Չիլին: Ավելի լավ է ոչինչ չպատկերացնել, այլ գալ Լիդիցեի պատկերասրահ` տեսնելու, թե երեխաներն ինչպես են ընկալում աշխարհն իրենց շուրջ, ինչ տեսք ունեն նրանց դպրոցները, և ինչ է տեղի ունենում այնտեղ: Դա ամենևին էլ ձանձրալի չէ», - ցուցահանդեսի պաշտոնական կայքում նշել է դրա համակարգող Իվոնա Կասալիցկան: