Արմինֆո. ՀՀ խորհրդարանի միջանցքներում լրագրող Վահե Մակարյանին հարվածած պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ դա արել է զուտ դաստիարակչական նպատակներով: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում կայացած լրագրողների հետ զրույցում:
«Եթե ես արել եմ օրենքին հակասող ինչ - որ բան, ապա լրագրողը կարող է ինձ ենթարկել պատասխանատվության: Բայց կարծում եմ, որ ես անօրինական ոչինչ չեմ կատարել: Մակարյանն իրեն պահել է խուլիգանի նման, այլ ոչ թե որպես լրագրող, և իմ արձագանքը նրա խուլիգանական լկտի պահվածքին - լիովին համարժեք էր», - ասել է պատգամավորը:
Իր հերթին, լրագրողը պնդում է, որ խորհրդարանում կայացած ճեպազրույցում Հակոբյանն իրեն պահում էր ագրեսիվ, չէր ցանկանում պատասխանել իր հարցին, որ նա ստիպված է եղել կրկնել մի քանի անգամ: Դրանից հետո, ըստ Մակարյանի, Հակոբյանը նրան կանչել է Ազգային ժողովի միջանցքի այն հատվածը, որտեղ չկան տեսախցիկներ, և մի քանի անգամ հարվածել է, այդ թվում նաև աչքին: Բացի այդ, լրագրողը պնդում է, որ Հակոբյանն իրեն սպառնացել է վրեժ լուծել: Իր հետագա գործողություններ իմասին Մակարյանի դեռ չի տեղեկացրել: