Արմինֆո. Այսօր ՀՀ ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի միջև:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ պատգամավորին դուր չեն եկել լրագրողի հարցերը: Նա
Մակարյանին կանչել է առանձնազրույցի: Առանձնանալուց հետո պատգամավորը սկսել է ծեծել լրագրողին՝ մի քանի անգամ հարվածելով նրա աչքին:
Լրագրողը դեռ չի կողմնորոշվել՝ կդիմի ոստիկանություն, թե՞ ոչ: Ռուբիկ Հակոբյանից մեկնաբանություններ ստանալ լրագրողներին չի հաջողվել: