Արմինֆո.Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ է բեռնատարների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: