Արմինֆո.«Յանդեքս.Փողեր» էլեկտրոնային վճարային համակարգի հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակիչները վերջին տարում, ընդհանուր առմամբ, գրեթե 60 անգամ ավելի փող են նվիրաբերել, քան մեկ տարի առաջ, իսկ այլ մարդկանց օգնելու ցանկություն ունեցողների թիվն աճել է ավելի քան 20 անգամ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում, միջին փոխանցումը կազմել է շուրջ 1984 դրամ (այստեղ և այսուհետև ՌԴ ԿԲ 06.12.2016 փոխարժեքով), ինչն ավելի ցածր է ԱՊՀ մյուս երկրների ցուցանիշներից (Ռուսաստան` 5742 դրամ, Ղազախստան` 3204 դրամ, Բելառուս` 2518 դրամ): Սակայն, հայաստանցի օգտատերերը նվիրաբերում են ավելի հաճախ. նրանից յուրաքանչյուրին տարեկան բաժին է ընկնում երեք փոխանցում, մյուս երկրների բնակիչներին` երկուսը: Ամենախողոշոր գումարը, որ այս տարի մեկ փոխանցմամբ նվիրաբերել են օգտատերերը «Յանդեքս. Փողերի» միջոցով, եղել է 1.85 մլն դրամ:
Հետազոտության տվյալներով, հայաստանցի օգտատերերի շրջանում ամենաառատաձեռնը Երևանի, Գյումրիի, Հրազդանի և Աբովյանի բնակիչներն են. մեկ փոխանցմամբ միջին հաշվով ամենաշատը նվիրաբերում են Երևանի օգտատերերը (5188 դրամ), իսկ ամենաքիչը` Հրազդանի բնկիչները (1221 դրամ): Հայաստանցի օգտատերերը նվիրատվությունների մեծ մասն ուղարկում են էլեկտրոնային դրամապանակներից (75%), բանկային քարտերից` 25%:
Հայաստանում «Յանդեսքս.Փողեր» գործիքների միջոցով նվիրատվություններ են ընդունում 600-ից ավելի ոչ առևտրային կազմակերպություններ, որոնց թվում են «Հայ մայրերը», «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը», «Սոցիալական զարգացման համաշխարհային հիմնադրամը», «Գրինփիսը», «Նվիրիր կյանք», «Կյանքի գիծ», «Երկրագնդի մանուկները» և շատ այլ հիմնադրամներ:
Նշենք, որ հետազոտությունում հաշվի են առնվել 2015 թվակնի աշնանից մինչև
2016 թվակնի աշունն ընկած ժամանակահատվածում և դրանից մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում կատարված փոխանցումները: Օգտատերերը նվիրատվություններն ուղարկել են «Յանդեքս. Փողերի» դրամապանակներից` Յանդեքսի վճարային լուծման միջոցով: Դրամարկղ` <https://kassa.yandex.ru/> և yasobe.ru ծառայություն http://yasobe.ru/:
Հիշեցնենք, որ «Յանդեքս. Փողերը» «ռունետում» էլկետրոնային վճարումների ամենամեծ ժողովրդականություն վայելող ծառայությունն է` TNS 2016 թվականի տվյալներով, որը թույլ է տալիս վճարել և վճարումն ընդունել էլկետրոնային փողերով, կանխիկով, Visa և MasterCard բանկային քարտերից: Մինչև 2016 թվականի աշուն այնտեղ գրանցված էր շուրջ 28 մլն դրամապանակ. ամեն օր բացվում է շուրջ 15 հազար նոր դրամապանակ: «Յանդեքս դրամարկղը «Յանդեքս. Փողերի» ունիվերսալ վճրային լուծում է, որը կայքերին թույլ է տալիս վճարման ընդունումը կարգավորել ամենամեծ ժողովրդականություն վայելող վճարային եղանակներով. Էլկետրոնային դրամապանակներից, բանկային քարտերով, ինտերնետային բանքինգի միջոցով, բջջային համարների հաշիվներից, QR-կոդերի օգնությամբ և կանխիկով` ԱՊՀ երկրներում վճարումների ընդունման 250 հազար կետերի միջոցով: MARC և Թեգլայնի հետազոտությունների տվյալներով, «Յանդեքս դրամարկղն» ամենամեծ ժողովրդականություն վայելող վճարային լուծումն է Ռուսաստանում: Այսօր դրան միացած են ավելի քան 75 հազար ինտերնետային խանութներ: Յուրաքանչյուր վայրկյան ծառայության միջոցով իրականացվում է մինչև 600 վճարում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ