Արմինֆո.Դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը, անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ էր հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդել էր, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ: Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա: