Արմինֆո.Հայաստանը կարող է զարգանալ առանց Սփյուռքի, Սփյուռքն առանց Հայաստանի – ոչ: Այս մասին նա հայտարարել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ իՍփյուռքի աջակցությամբ Հայաստանի զարգացման տեմպերը կարող են կրկնապատկվել և եռապատկվել: «Սակայն Սփյուռքն առանց Հայաստանի չի կարող», - վստահեցրել է Կարապետյանը, ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո, հայկական հարցերի նկատմամբ Սփյուռքի զգոնությունը մի փոքր մեղմացրել է: «Հավանաբար այդ հարցերում Սփյուռքն սկսել է ավելի շատ ապավինել պետությանը», - ասել է վարչապետը, այնուամենայնիվ, Սփյուռքին խորհուրդ տալով չկորցնել զգոնությունը:
Միևնույն ժամանակ, Կարապետյանն անթույլատրելի համարում անընդհատ օգնություն խնդրել Սփյուռքից: «Դա նույնիսկ ինչ-որ չափով դիպչում է ինքնասիրությանը», - ասել է նա, ընդգծելով, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել Սփյուռքի ներկայացուցիչների հետաքրքրությունը խթանելու նպատակով, կապված Հայաստանի տնտեսությունում իրականացվող ներդրումների հետ:
Գոյություն ունեցող պրոբլեմների բանալին Կարապետյանը տեսնում է Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների միջև սերտ շփումների հաստատման մեջ: