Արմինֆո.Հայաստանը երրորդ տարին անընդմեջ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ռազմականացման մակարդակով` Global Militarization Index ամենառազմականացված երկրների վարկանշային աղյուսակում:
Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) հերթական հետազոտությունում ըստ ռազմականացման մակարդակի աշխարհում հերթական անգամ առաջին տեղն է զբաղեցրել Իսրայելը, երկրորդը` Սինգապուրը:
Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը ռազմականացման ամենամյա ինդեքսը հրապարակելիս երկրների ռազմականացումը գնահատում է մի շարք ցուցանիշներով. երկրների պաշտպանական բյուջեների ծավալները համեմատվում են նրանց ՀՆԱ հետ, հաշվի են առնվում ռազմական ծախսերն ու առողջապահության ծախսերը, զորքերի թվաքանակի և ծանր սպառազինության քանակի ցուցանիշները:
Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում, երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում` Կիպրոսը, չորրորդ տեղում` Ադրբեջանը: