Արմինֆո.Թուրքիան հարգանքով է վերաբերում ղարաբաղյան խնդիրը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, ով Անթալիա է ժամանել՝ ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի V նիստին մասնակցելու նպատակով:
«Սիրիայի, Իրաքի և Միջերկրական ծովի հարցերում համագործակցության առումով երկու երկրների հարաբերությունները շատ կարևոր են: Իրավիճակը Սիրիայում պարզ է, այնտեղ արցունքներ են հոսում: Հումանիտար օգնությունը պետք է հասնի հասցեատերերին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ըստ որում, նա ավելացրել է, որ երկու երկրները միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության առնչությամբ և համախոհներ են խնդրի քաղաքական կարգավորման հարցում: