Արմինֆո.Թուրքիան հանդես է գալիս ընդդեմ բռնության Սիրիայում և Իրաքում, ինչպես դեմ էր բռնությանը Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Կիպրոսում և բալկանյան երկրներում: Ըստ «Թրենդի», այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա ասելով, ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասել, որպեսզի նա չմիջամտի տարածաշրջանի իրադարձություններին: «Հալեպում ռմբակոծությունների ժամանակ զոհված իրենց երեխաների համար ողբացող յուրաքանչյուր մայր և յուրաքանչյուր հայր մեր քույրերն ու եղբայրներն են: Մոսուլում, Թալ Աֆարում և մյուս քաղաքներում ահաբեկչական կազմակերպությունների գործողություններից տուժած մարդիկ մեր ընտանիքի անդամներ են», - ասել է Էրդողանը: