Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Հայաստանի ԱԻՆ-ում Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի 10 QQ 109 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը, 1978 թ. ծնված Արման Հ.-ը, 1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ (կլինիկան չի հաջողվել պարզել), որտեղ բժիշկներն Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Այսօր ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարի 8-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի 51 QS 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի մասից և հայտնվել լճի ափամերձ հատվածում. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերամբարձ կռունկի օգնությամբ հանել այն լճից: