Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրել են երկու երկրների Միացյալ զորախմբի մասին համաձայնագիր: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ- ը:
Ըստ Սարգսյանի, Զորախմբի կազմում կլինեն Հայստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և հայկական զինված ուժերի բաժանմունքները: Բացի այդ, երկու երկրների պաշտպանության նախարարներն ստորագրվել են նաև 2017 թվականի համագործակցության ծրագիրը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 14-ին կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախմբի շուրջ համաձայնագրին: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումն ի զորու կլինի ապահովելու «համարժեք արձագանքում զինված հարձակումներին (ագրեսիային), ինչպես նաև այլ մարտահրավերներին և կողմերի անվտանգության համար սպառնալիքներին: Ըստ նախագծի, երկու պետությունների պաշտպանության նախարարությունները կմշակեն և իրենց գերագույն գլխավոր հրամանատարների հաստատմանը կներկայացնեն միացյալ խմբավորման կիրառման պլանավորման վերաբերյալ առաջարկություններ: Նրանք էլ կորոշեն խմբավորման կազմը: «Խաղաղ ժամանակ ՀՀ ԶՈՒ կառույցում կգործի ԶՈՒ ներկայացուցիչներից բաղկացած միացյալ զորախմբի հրամանատարություն` կրճատ կազմով», - ասվում է համաձայնագրի նախագծում: Փաստաթղթում նաև նշվում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի շրջանում և պատերազմական ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցություն կազմակերպելու համար լիազոր մարմինները (պաշտպանության նախարարությունները - ՏԱՍՍ) նախատեսում են օպերատիվ խմբեր ուղարկել ՌԴ հարավային զինվորական օկրուգի շտաբ և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ: Ըստ համաձայնագրի նախագծի, միացյալ զորախմբի հրամանատարին կնշանակի Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը` ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախմբավորումը կենթարկվի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի ժամանակ նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարին` «կախված ստեղծվող իրադրությունից»: Փաստաթղթում նաև ասվում է, որ կողմերն ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբի կազմին հատկացված իրենց զորքերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը: Համաձայնագիրը, որն ուղղված չէ երրորդ պետություննմերի դեմ, նախատեսվում է կնքել հինգ տարով` հաջորդ հնգամյակներին ինքնըստինքյան երկարաձգման պայմանով, եթե կողմերից որևէ մեկը նման համագործակցությունը դադարեցնելու ցանկություն չի հայտնում:-