Արմինֆո. ՀՀ-ում Իրանի դեսպանատանը հաստատել են, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան այցը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերին:
«Ընթացիօկ տարվա դեկտեմբերին տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան: Սակայն, այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ»,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ԻԻՀ դեսպանատանը:
Նշենք, որ 2016 թ. հունիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահն ասել էր, որ մոտ ժամանակներս կայցելի Հայաստան: Հոկտեմբերի սկզբին ԻԻՀ նախագահի այցի մասին հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ով նշել էր, որ Ռոուհանիի Հայաստան այցը շրջադարձային կլինի հայ-իրանական հարաբերություններում: Հոկտեմբերի վերջին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին նույնպես հայտարարել էր, որ Իրանի նախագահի Հայաստան այցը տեղի կունենա մոտ ժամանակներս, սակայն ժամկետները չի նշել: ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել նաև այդ հարցում Իրանի վրա Ադրբեջանի ճնշման մասին: