Արմինֆո. Նոյեմբերի 28-ի նիստում Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ձեռնամուխէ եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում ուղղումների նախագծի քննարկմանը:
Ինչպես իր ելույթում նշել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացված փաթեթը նպատակաուղղված է համապատասխանեցմանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին բարեփոխված սահմանադրության դրույթներին: Փաթեթը սահմանադրական կարգավիճակի է և պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով: Ընդ որում, փաթեթը պետք է ընդունվի մինչև նոր գումարման ԱԺ նստաշրջանի առաջին նիստը: Նոր օրինագծում զգալիորեն ընդլայնվում են օմբուդսմենի լիազրությունները: Նշվում է, որ նա պարտավոր չի լինի պարզաբանումներ տալ իրավապահ մարմիններին կամ հարցաքննվել իրեն ներկայացված բողոքի էության վերաբերյալ: Դրանց վերաբերյալ նյութերին ծանոթանալու համար նա կարող է դրանք տրամադրել միայն օրենքով սահմանված կարգով: Օմբուդսմնենին չեն կարող ձերբակալել կամ կալանավորել առանց խորհրդարանի համաձայնության, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը: Նույնիսկ հանցագործության պահին ձերբակալվելու դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող լինել 72 ժամից ավելի: Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկաման մասին անմիջապես տղեեկացվում է ԱԺ նախագահը: Ավելին, այդ ժամանակահատվածում իրավապահ մարմինները նրան հարցաքննելու կամ նրանից պարզաբանումներ պահանջելու իրավունք չունեն: Անձեռնմխելիության նույն երաշխիքներից կօգտվեն ՄԻՊ աշխատակազմի անդամները, նրանց չեն կարող հարցաքննել առանց օմբուդսմենի համաձայնության: Նա կարող է վարույթ սկսել պետական կազմակերպությունների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև բժշկական, կրթական հաստատությունների, ինչպես նաև էկոլոգիական նորմերը խախտողների նկատմամբ, եթե ակնհայտ են բացառիկ ծանր զանգվածային խախտումների վերաբերյալ տեղեկությունները: Ընդլայնվել են նաև պատժական հաստատություններ այցելելու իրավունքները: Օմբուդսմենը նաև իրավունք կունենա կալանավորների հետ գաղտնի զրույցներ վարել, ինչպես նաև ուղղիչ հաստատությունների աշխատակիցների հետ առանձնազրույցներ վարել, այդ թվում` հոգեբուժական հաստատություններն ու զինվորական կայազորները: ՄԻՊ գործունեությանը խաչընդոտելու համար նախատեսվում է քրեական և վարչական պատասխանատվություն: Օմբուդսմենի հարցումներին սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում նախատեսվում է 100 հազար դրամի տուգանք` ներկայիս 20 հազար դրամի փոխարեն: Օմբուդսմենն իրավունք կունենա իր ներկայացուցիչներն ունենալ խորհդրարանում: