Արմինֆո.Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնել է Ռուսաստան:
Առաջին պաշտոնական այցի շրջանակում նոյեմբերի 27-30-ին Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-ի Միացյալ զորամիավորման մասին միջպետական համաձայնագրի, ինչպես նաեւ 2017 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրում: Կկայանա ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկումներ են անցկացվելու, եւ ընդունվելու են որոշումներ՝ ուղղված համագործակցության հետագա ամրապնդմանը, ինտեգրացիոն ներուժի իրացմանը եւ բազմակողմ համագրծակցության ամրապնդմանը: «Ես ծրագրում են հանդիպումներ անցկացնել Հայաստանի բարեկամների հետ, որոնք զգալի ավանդ են ներդրել և շարունակում են ներդնել մեր դաշնակցային գործընկերությնան զարգացման գործում, պատգամավորների և դիվանագետների հետ, որոնք զբաղվում են հայ-ռուսական հարաբերությունների հարցերով, կշփվեմ Ռուսաստանի զինվորական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ, որոնք գործուղված են Հայաստանից, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ», - հայտարարել է Վիգեն Սարգսյանը «Իզվեստիայում» հրապարակված Հարցազրույցում:
Սարգսյանն իր այցը Ռուսաստան համարում է ոչ պատահական: «Դա օրինաչափություն է: Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերություններով, այլև երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամությամբ , եղբայրական և ազգակցական կապերով: Այցի ծրագրով նախատեսվում է այցելություն Դոնի Ռոստովում գտնվող հարավային զինվորական օկրուգի շտաբ, բանակցություններ օկրուգի զորքերի հրամանատարության հետ, ծանոթացում զինվորական օկրուգի կառավարման տարածաշրջանային կետի կառուցվածքին », - նշել է նա: