Արմինֆո. 2017 թվականի Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը` շարունակելով իրագործել արդեն նախանշված ծրագիրը: Նոյեմբերի 16-ին ՀՀԿ համագումարում այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա ասելով, ՀՀԿ համար առաջնայինը արդար և թափանցիկ, բյուրեղյա մաքրության ընտրությունների անցկացումն է և առողջ մրցակցության միջոցով ընտրողի ձայնը ստանալը: Նախագահն ընդգծել է, որ ՀՀԿ-ն հանդես կգա թիմով, որը կունենա հեղինակություն և վստահություն կներշնչի, որը կարող է մրցակցել մյուս քաղաքական ուժերի հետ` որակապես նոր քաղաքական մթնոլորտում: Ընդ որում, նախագահը հայտարարիել է, որ նոր ծրագիրն ու նախաձեռնությունները, նոր գրոծելաոճը պետք է մեծացնեն ՀՀԿ դերը քաղաքական դաշտում:
Նա նաև ողջունել է ՀՀԿ-ին անդամագրվելու վարչապետի և նախարարների որոշումը, համոզմուք հայտնելով, որ Կարապետյանի մենեջերի տաղանդը և ակտիվությունը նոր լիցք կհաղորդեն ՀՀԿ գործունեությանը:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ անդամակցության դիմումներ են ներկայացրել: Կարապետյանն ու Մարտիրոսյանը իրենց մտադրությունը հիմնավորել են մեկ թիմով աշխատելու ցանկությամբ` առաջադրված խնդիրների առավել արդյունավետ իրագործման նպատակով: Առաքելյանը հայտարարել է, որ իրեն մոտ է ՀՀԿ գաղափարախոսությունը, թեև ծանոթ չէ Գարեգին Նժդեհի աշխատություններին, որոնք ընկած են ՀՀԿ գաղափարախոսության հիմքում: Իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ ՀՀԿ անդամագրման առնչությամբ կկողմնորոշվի 2017 թվականի ապրիլին: Սակայն ապրիլին Հայաստնում կանցկացվեն խորհրդարանական ընտրոթւոյններ, և դրանից հետո կառավարոթւյունը հրաժարական կտա: Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ անդամակցելու իր մտադրության մասին, մեկ օրում ՀՀԿ անդամակցության դիմում է ներկայացրել 7000 մարդ: