Արմինֆո. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հերքել է դանակահարությանն առնչվող միջադեպին իր որդու մեղսակցությանն առնչվող տեղեկատվությունը:
«Իմ որդին ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ», - հայտարարել է Ս.Խաչատրյանը, մեկնաբանելով նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ:
Երեկ երեկոյան ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կոտայքում տեղի է ունեցել պարզաբանում, որի արդյունքում Կոտայքի նախկին մարզպետ Կոովալենկո Շահգելդյանի թոռը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանի որդին` 22-ամյա Տիգրան Շահգելդյանը, սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բուժկենտրոն: Ինչպես հաղորդել էին ԶԼՄ-ները, կասկածներ կան, որ նրան դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին:
Ինչպես հայտարարել է Սուրիկ Խաչատրյանը, իրենք Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի հետ բավական մոտ են: «Երեխաներն ընկերություն են անում, և իմ որդին ընդունակ չէ նման բանի», - նշել է նա, ընդգծելով, թե իր որդին միջադեպի վայրում չի եղել:
Կովալենկո Շահգելդյանն, իր հերթին, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին առնչություն չունի վիճաբանությանը: Նա նաև հայտարարել է, որ թոռան հետ ոչինչ չի պատահել, և նա շուտով տանը կլինի: Շահգելդյանը կոչ է արել ինտրիգ չփնտրել:
Նշենք, որ իրավապահ մարմիններն առայժմ հայտարարությամբ հանդես չեն եկել այդ իրավիճակի վերաբերյալ: