Արմինֆո. Երևանում մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը:
Համագումարի ընթացքում ընտրվելու է նոր ղեկավար կազմ, փոփոխություններ են կատարվելու դրա կանոնադրությունում, ինչպես նաև նախանշվելու են առաջիկա ծրագրերը: Բացի այդ, օտարերկրյա գործընկերներն ուղերձներ են հղել հայ հանրապետականներին:
Համագումարին նրեկա է 1600 պատվիրակ, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հայրենական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` բացի արմատական ընդդիմադիր կուսակցություններից:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ անդամակցության դիմումներ են ներկայացրել: Կարապետյանն ու Մարտիրոսյանը իրենց մտադրությունը հիմնավորել են մեկ թիմով աշխատելու ցանկությամբ` առաջադրված խնդիրների առավել արդյունավետ իրագործման նպատակով: Առաքելյանը հայտարարել է, որ իրեն մոտ է ՀՀԿ գաղափարախոսությունը, թեև ծանոթ չէ Գարեգին Նժդեհի աշխատություններին, որոնք ընկած են ՀՀԿ գաղափարախոսության հիմքում: Իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ ՀՀԿ անդամագրման առնչությամբ կկողմնորոշվի 2017 թվականի ապրիլին: Սակայն ապրիլին Հայաստնում կանցկացվեն խորհրդարանական ընտրոթւոյններ, և դրանից հետո կառավարոթւյունը հրաժարական կտա: Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ անդամակցելու իր մտադրության մասին, մեկ օրում ՀՀԿ անդամակցության դիմում է ներկայացրել 7000 մարդ: