Արմինֆո. «Սասնա Ծռերե խմբավորման շտաբի անդամ Պավել Մանուկյանը, «Սասնա Ծռերե խմբավորման շտաբի անդամ, խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը նամակով դիմել են
«Սասնա Ծռերե հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանին՝ կոչ անելով դադարեցնել հիմնադրամի գործունեությունը:
«Հարգելի պարոն Հայրապետյան Մենք հաստատում ենք, որ Ձեր հիմնադրած «Սասնա Ծռերե հիմնադրամը անցած ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքով անուրանալի և երախտագիտության արժանի ներդրում է կատարել ինչպես մարդասիրական, այնպես և Հայաստանի ազատագրման գործին նպաստելու առումներով:
Այդուհանդերձ, տարակուսանքով և ցավով տեղեկացանք, որ «Սասնա Ծռերե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում և կատարում են «Սասնա Ծռերե խմբավորման ապստամբական – ազատագրական գաղափարը և գործողությունները մերժող քայլեր, միևնույն ժամանակ փորձելով «Սասնա Ծռերե խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար:
Զուգահեռաբար, նրանք հոգաբարձուների խորհրդում խախտել են միջանձնային հարաբերությունների էթիկան, ինչպես նաև ձգտել են կամք պարտադրել խորհրդի այն անդամներին, ովքեր «Սասնա Ծռերե խմբավորման և նրա մարտիկների նկատմամբ հոգեբանական և գաղափարական առումով դրական վերաբերմունք ունեն, ինչի պատճառով խորհրդում ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ և նրանցից երկուսն արդեն հեռացել են այնտեղից:
Նկատի ունենալով վերոնշյալը, վստահաբար կարող ենք եզրակացնել, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:
Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա Ծռերե անվանմամբ հիմնադրամի գործունեությունը: Եթե ցանկություն ունեք զուտ մարդասիրական նկատառումներով շարունակելու ձեր նախաձեռնությունը, խնդրում ենք այն իրագործել այլ անվանում ունեցող հիմնադրամի միջոցով:
Հուսով ենք, որ կընդառաջեք մեր առաջարկությանը և այն իրագործելու նպատակով կօգտագործեք օրենքի, հիմնադրամի կանոնադրության և Ձեր անձնական հեղինակության ու ազդեցության ամբողջ ռեսուրսը՝ դրանով իսկ նպաստելով պայքարի հաջորդ փուլին սահուն կերպով անցնելուն:
Ըստ այդմ՝ «Սասնա Ծռերե շարժման համակիրներին հորդորում ենք այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ մեր հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն: Մենք առաջիկայում կառաջարկենք պայքարի նյութական աջակցության նոր ձևաչափեր և գործիքարան, որոնք ենթադրում են նաև դրամահավաքներ և ծառայելու են պայքարի բոլոր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների օգնության նպատակներին»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է օգոստոսի 31-ին՝ խմբավորման ձերբակալված անդամներին և նրանց ընտանիքներին աջակցության նպատակով: Հիմնադրամի նախագահ է նշանակվել Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Առաջին իսկ օրը հիմնադրամի հաշվին է փոխանցվել 700 դոլար և 30 հազար դրամ: