Արմինֆո.Հայաստանիկնկատմամբ Իրանի ուշադրությունը բնավ չի վկայում դաշինքի ձևավորման մասին: Նույն կերպ Բաքվում նախագահների օգոստգոսյան հանդիպումը չի վկայում «եվրասիական եռանկյունու» ձևավորման մասին: ԱրմԻնմֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Այսօրվա դրությամբ ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Մերձավոր արևելքում առաջին պլան են գալիս ոչ թե կոալիցիաներն ու դաշինքնները, այլ իրավիճակային և ընտրովի փոխգործակցությունը: Այդ լույսի ներքո Թեհրանի համար հետաքրքիր են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ու Վրաստանը: Եվ կշահեն նրանք, ովքեր կկարողանան խաղացողների տարբեր ուղղվածության շահերը հարմարեցնել իրենց սեփական առավելագույն օգուտին», - նշել է նա:
Այդ լույսի ներքո, վերլուծաբանը խորհրդանշական մեծ կարևորություն է տալիս Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան այցին, նշելով, որ 2013 թվականի օգոստոսից նախագահի պաշտոնն զբաղեցնող Ռոուհանին այս ողջ ընթացքում այդպես էլ Հայաստան չի այցելել` այդ նույն շրջանում երկու անգամ այցելելով Բաքու: Մարկեդոնովը հատկապես առանձնացրել է այն ռազմաքաղաքական համատեքստերը, որոնցում կայացել են այդ այցերը: Այսպես, Ռոուհանիի նոյեմբերի ուղևորությունը Բաքու համընկավ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը: իսկ 2016 թվականի գագաթնաժողովը տեղի ունեցավ ապրիլի ռազմական էսկալացիայից մի քանի ամիս անց:
Նշելով, որ այդ իրավիճակում Իրանը միանշանակ Հայաստանի կողմը չի կանգնել, վերլուծաբանն ընդգծել է, որ դա նպաստել է ոչ Երևանի օգտին Թեհրանի արտաքին քաղաքականության գերակայությունների որոշակի հիերարխիայի մասին պատկերացումների ձևավորմանը: Ընդ որում, նրա գնահատմամբ, Իրանի արտաքին քաղաքական գիծն այնքան էլ պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Դրան նպաստում են ԽՍՀՄ փլուզունից հետո Թեհրանի ու Երևանի հաստատած կապերը:
«Անդրկովկասում իր քաղաքականութունում Թեհրանը շեշտադրում է կտարում արտաքին ուժերի միջամտության բացառմանն` ի դեմս ԱՄՆ և նրա դաշնակիցների: Ընդ որում, Իրանը պատրաստ է համագործակցել անդրկովկասյան երկրների և Ռուսաստանի ու Թուրքիայի հետ «33» ձևաչափով` նախընտրելով վերջնական ընտրություն չկատարել Հայաստանի կամ Ադրբեջանի, Ռուսաստանի կամ Վրաստանի օգտին», - ամփոփել է Մարկեդոնովը: