Արմինֆո.«Եթե Ռուսաստանի նման մեծ երկիրը դադարի աջակցել ահաբեկչական և օկուպանտ երկիր Հայաստանին և արդար դիրքորոշում զբաղեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում, դա օգտակար կլինի իրեն»,- Բաքվում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն: Նրա խոսքով, այդ դեպքում Ռուսաստանը կգրավի աշխարհի 1 մլրդ 700 մլն մահմեդականի սրտերը: «Հավատում եմ, որ Ռուսաստանը նման հնարավորությունը բաց չի թողնի: Աստված տա, մոտ ժամանակներս Ռուսաստանը քայլեր ձեռնարկի, որոնց շնորհիվ ադրբեջանցի երեխաները կվերադառնան իրենց հայրերի ու մայրերի հողերը: Վերջ կդրվի օկուպացիային»,- հայտարարել է Թոփչուն: