Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ զորամբավորման ստեղծումն արդեն վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակությունն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում: Նախագահը հիշեցրել է, որ համատեղ ուժերի խմբավորումն ստեղծվել էր դեռ 1990-ականների սկզբին և ունի հրամանատարություն, ուժեր ու միջոցներ: «Մենք, իհարկե, ուշադիր կհետևենք այն ամեն նորին, որ այդ համաձայնագրերում կներդրվի Ռուսաստանի նախագահի հրամանագրով», - նշել է Սարգսյանը:
Հայաստանի ղեկավարն ընդսմին փաստել է, որ դա շարունակական գործընթաց է, քանի որ պարբերաբար նոր բովանդակությամբ է համալրվում թե ռազմատեխնիկական, թե ռազմաքաղաքական համագործակցությունը: «Այսինքն, դա լավ նորություն է, և մենք կաշխատենք այնքան ժամանակ, մինչև որ այդ համատեղ խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք: Իսկ ինչու՟ մեզ չէին բավարարում դաշմակցային հարաբերությունները ՀԱՊԿ շծրջանակում. Երբ մենք օգտագործում ենք «ռազմական» բառը, ապա միշտ կա գաղտնիք: Ես չեմ ասում, թե դա մեծ գաղտնիք է, այնտեղ կան մանրամասներ, որոնց մասին չէի ցանկանա խոսել: Սակայն այդպիսին է այն ժամանակվա իրավիճակի զարգացումը», - եզրափակել է Հայաստանի նախագահը: