Արմինֆո. «Սասնա ծռերի» 12 զինյալների նկատմամբ մեղադրանքը լրացվել և խստացվել է:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանի ասելով, հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռեր» խմբի զինյալներ Պավել Մանուկյանին, Մխիթար Ավետիսյանին, Արմեն Լամբարյանին ու ևս 9-ին ներկայացված մեղադրանքները խստացվել են: Նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ 238-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին և 2-րդ կետերի հտականիշներով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 185 հոդվածի հատկանիշներով (գույքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում): Փաստաբանի ասելով, նրանք մեղադրանքը չեն ճանաչում:
Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է ներկայացվել Արմեն Բիլյանին: Փաստաբան Արմինե Ֆանյանի ասելով, Բիլյանը մեղադրանքի չի ճանաչում: Ավեի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկանության աշխատակից Յորի Տեփանոսյանի սպանության համար: Ավելի վաղ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Հիշեցնենք, որ հուլիսին «Սասնա ծռերի» կողմցի ՊՊԾ գնդի տարածքի գրավմանն առնչվող իրադարձությունների ընթացքում զոհվել էր 3 իրավապահ, ևս 6-ը վիրավորում էին ստացել: Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել էին նաև խմբի մասնկիցներից շատերը: Գործով անցնում է խմբի 31 մասնակից: Եվս տասնյակ անձինքն գործով անցնում են որպես աջակից: