Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Պաշտոնաթող գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն զբաղեցնում էր ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանից, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Ալթունյանը: