Արմինֆո. Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գնահատմամբ, նույն ձև է:
«Ամբողջ իրավիճակը վերահսկելի է մեր կողմից: Վերջին տարիներին վիճակը նույն ձև է, որեւէ արտառոց բան չկա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբյանը:
Անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին՝ նա նշել է, որ զորավարժությունները պլանային են, և հայկական կողմն ուշադությամբ հետևում է դրանց ընթացքին ու վերահսկում իրավիճակը:
Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» աղմկահարույց օրինագիծը՝ պատճառաբանելով, որ այդ հարցն իր պաշտոնական պարտականությունների մեջ չի մտնում:
Հակոբյանը հրաժարվել է նաև ինչ-որ բան ասել ՀՀ ԶՈւ շարքերում կոռուպցիաի մասին ԶԼՄ-ների հրապարակումների առնրությամբ, որոնցում առկա է նաև իր անունը. «Ես այդ հարցերով չեմ զբաղվում: Խնդրում եմ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբին վերաբերող հարցեր տալ»: