Արմինֆո.Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ Ծատուրյանն անցնում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով: Ծատուրյանը, քննության համաձայն, մեղադրվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Գործի շրջանակներում նա ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր, և նա վերադարձել էր աշխատանքի: