Արմինֆո. «Համախմբումը» հերքել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դավադրության մասին հրապարակումը:
«Այսօր մամուլում հրապարակում է եղել, թե «Հայկական վերածնունդե և «Համախմբումե կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։
«Սա բացարձակ սուտ է, և ընդհանրապես բացառվում է, որ որևէ անձի նկատմամբ «Համախմբումե կուսակցությունը նման գործելաոճ որդեգրի»,- հայտնել են «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունում:
Նշենք, որ այս առնչությամբ «Հայկական վերածնունդից» և «Քաղաքացիական պայմանագրից» մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: