Արմինֆո. Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում լիովին կարող է փոփոխութոյւններ կատարել Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերություններում, ինչպես նաև փոփոխություններ ղարաբաղյան հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մեջ: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ անդամ Կիրո Մանույանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը գործնականում ակնհայտ է, հաշվի առնելով, որ նա արդեն ստացել է 276 ձայն, մինչդեռ Հիլարի Քլինթոնն ստացել է ընդամենը 218 ձայն: ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ:
«Խոսելով Հայաստանի նկատմամբ հարաբերություների փոփոխության մասին, առաջին հերթին, ես ենթադրում եմ հավանական ջերմացում ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերութոյւներում: Կարծում եմ, որ Հայաստանի վրա դա, ընդհանուր հաշվով, բարենպաստ կանդրադառնա, մեր ղեկավարությանը հնարավորություն տալով ավելի շատ մանյովրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև»,-նշել է նա:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը մտահոգություն է հայտնել, կապված ԱՄՆ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հնարավոր ջեմնացման հետ: Նրա կարծիքով, ԱՄՆ նոր նախագահի շահերն Ադրբեջանում, ինչպես նաև նրա վաղեմի կապերն այդ երկրի ղեկավարության հետ, կարող են զգալի փոփոխությունների հանգեցնել ղարաբաղյան կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մեջ: