Արմինֆո. Ռուսաստանն սպասում է, մինչև Հայաստանն օգնություն խնդրի ՀԱՊԿ-ից: Նոյեմբերի 8-ին Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտում փորձագետների կլոր սեղանի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
«Ռուսական «խաղաղապահների» տեղաակայումը Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի վաղեմի երազանքն է: Այդ լույսի ներքո մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, ոչ Հայաստանի իշխանությունները մինչ օրս այդ «օգնությունը» չեն խնդրել: Հատկապես` ապրիլյան պատերազմի օրերին: Եվ մնում է միայն հուսալ, որ հետագայում նույնպես մենք այն չենք խնդրի, եթե, իհարկե, Ռուսաստանը չստիպի», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը ԵԱՏՄ Հայաստանի անդամությունը համարել է պաշտոնապես Հայաստանի ինքնիշխանությունը կտրուկ սահմանափակող գործոն, նշելով, որ նույնիսկ այդ կառույցին երկրի անդամակցության ջերմեռանդ կողմնակիցները, խոսելով այսօր դրա արդյունավետության մասին, ձեռքերը տարածում են:
Շահնազարյանը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի կողմից պարտադրված Հայաստանի ՀԱՊԿ անդամությունն ընդամենը հայ-ռուսական հարաբերությունների բաղադրիչ է` ընդհանուր ոչինչ չունենալով այդ կազմակերպության անդամ մյուս երկրների հետ: Նրա գնահատմամբ, այսօր Մոսկվան գործուն կերպով փորձում է կազմակերպության երկրներին ներքաշել Արևմուտքի հետ սեփական դիմակայության մեջ, ինչը նրան առայժմ հաջողվում է:
«Իսկ ինչ վերաբերում է վեջերս Երևանում ընդունված մինչև 2025 թիվը հավաքական անվտանգության ռազմավարությանը, ապա դրա որոշ կետեր սպառնալիք են ներկայացնում, առաջին հերթին, հենց ՀԱՊԿ երկրների համար, ներառելով այդ երկրներում այս կամ այն իրադարձությանը միջամտելու ՏՌուսաստանի` պայմանագրերում ամրագրված հնարավորությունները», - ամփոփել է Շահնազարյանը: