Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել գազի սակագնի նվազեցումը չկապել նախընտրական շրջանի հետ: Այդ մասին նա հայտարարել է Արցախում կայցած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, կառավարության այդ նախաձեռնության միակ նպատակը երկրի տնտեսության աշխուժացումն է: Ընդ որում, Կարապետյանը հավաստիացրել է, որ գազի սակագնի նվազեցմանը նպաստել է մի քանի գործոն. Վրաստանում տարանցման գնի հնարավոր նվազեցումը, հաշվի առնելով հունվարի 1-ին պայմանագրի ժամկետի լրանալը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարկային բեռի թեթևացումը, գազի գնի նվազեցմամբ շուկան մեծացնելու փորձը: «Բացի այդ, ընկերության հիմնադիրը հավասիացրել է, որ շուկայի կայունության և մեծացման համար կհետևի մեր ֆինանսական ռիսկերին», - նշել է Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ անձամբ է բանակցություններ վարել ընկերության հետ, որի այդ որոշումը հիմնավորված է բիզնեսի տրամաբանությամբ: Մասնավորապես, Կարապետյանը հայտարարել է, թե, որպես վարչապետ, շահագրգռված է բիզնեսին առավելագույն արտոնությունների տրամադրմամբ: «Սակայն չեմ կարող թույլ տալ, որպեսզի դա արվի ինչ-որ ընկերության շահերի հաշվին: Առավել ևս, այն ունի շուկայի մեծացման խնդիր, որը փոքրանում է, իսկ տնտեսական ակտիվությունտը նվազում է: Հետևաբար, ընտրվել է տրամաբանական տարբերակ», - ընդգծել է նա:
Կարապետյանը նաև չի հասկանում, թե հասարակությունն ինչու է սակագների նվազեցումը կապում նախընտրական շրջանի հետ: Նա խորհուրդ է տվել դավադրության տեսություններ փնտրելու փոխարեն հարցն օբյեկտիվ գնահատել: «Եթե ընտրություն չլիներ, ի՞նչ եք կարծում, չէի՞նք անելու։ Ոչ, նախընտրական չէ։ Եթե նույնիսկ այդպես լիներ, ապա ինչ տարբերություն, եթե այն բխում է երկրի և քաղաքացիների շահերից: Բացի այդ, իմ առաջնային նպատակը տնտեսության աշխուժացումն է», - նշել է ՀՀ վարչապետը, հավելելով, թե ապրիլին կայանալիք ընտրություններն, իրականում, խանգարում են իր գլխավորած կառավարությանը:
«Նախընտրական ժամանակահատվածում ոչ մի երկրում ակտիվույթուն չի լինում։ Սպասողական վիճակում են թե բիզնեսի ներկայացուցիչները, թե հասարակությունը», - ընդգծել է նա, հավելելով, թե կարևորում է քաղաքացիների աջակցությունը, քանի որ առանց հասարակության աջակցության անհնար է լուրջ բաարեփոխումներ իրականցնել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր գլխավորած կառավարությունը ժամանակավոր է, Կարապետյանը հարց է տվել. «Որ ասեմ` եկել եմ վեց ամսով, դուք ինձ կհարգե՞ք»:
Ընդ որում նա ընդգծել է, որ չի երազել վարչապետ դառնալ և չի ցանկանում խոսել այն մասին, թե իրեն ինչ պաշտոնում է տեսնում ընտրություններից հետո: «Իմ հարցազրույցներում և առավելագույնս անկեղծ եմ, համենայն դեպս, չեմ ստում: Երազե՟լ եմ դառնալ վարչապետ: Ոչ: Սյժմ ցանկանու՟մ եմ երկրին օգտակար լինել: Այո: Ինչպես և ժողովրդի մեծ մասը, մտահոգվա՟ծ եմ ստեղծված իրավիճակով: Այո: Արդյո՟ք իմ աշխատանքն արդյունավետ կլինի: Տեսնենք», - ասել է վարչապետը:
Նա նաև խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք մտադիր է անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես գրում են ԶԼՄ-ները: «Եթե նման որոշում լինի, ես անպայման այդ մասին կհայտարարեմ և կներկայացնեմ իմ հիմնավորումը», - նշել է նա: