Արմինֆո. Մինչև 2017 թ. վերջը Հայաստանում կբացվի Ուռուցքաբանական գերազանցության ազգային կենտրոն: Այդ մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նրա խոսքով, ամենից առաջ անհրաժեշտ է սկսել ուռուցքաբանական հիվանդությունները կանխելուց: ՙԿարելի է բազմաթիվ կենտրոններ բացել, սակայն դա չի նպաստի հիվանդացության մակարդակի նվազմանը, անհրաժեշտ է սկսել կանխումից, առողջ ապրելակերպի քարոզչություն սկսել, հնարավոր է, նույնիսկ բարձրացնել ծխախոտի գինը՚,- նշել է նախարարը:
Նա նաև անհրաժեշտ է համարում բարձրացնել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման որակը, որպեսզի քաղաքացիները նախընտրեն բուժվել Հայաստանում, այլ ոչ թե վաճառեն տները և բուժման համար Գերմանիա մեկնեն: Նախարարի խոսքով, ժամանակն է, որ բիզնեսը ծառայի առողջապահությանը, այլ ոչ թե՝ հակառակը:
Նշենք, որ առողջապահության ոլորտի ծախսերը 2017 թվականին կկազմեն 85 մլն 772 հազար դրամ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ