Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանում նախատեսվում է խորհրդարանական ընտրությունների, մայիսին` Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների, ինչպես նաև մարզերում ՏԻՄ ընտրությունների անցկացում:
Ինչպես խորհրդարանում բյուջեի շուրջ լսումների ընթացքում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, խորհրդարանական ընտրությունների անցկացման համար կհատկացվի 2,5 մլրդ դրամ: Ամբողջ հանրապետությունում կբացվի 2000 ընտրական տեղամաս:
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների անցկացման համար կհատկացվի 591,5 մլն դրամ: Երևանում կբացվի 450 ընտրատեղամաս:
Իսկ ՏԻՄ ընտրությունների անցկացման համար բյուջեից կհատկացվի 183,6 մլն դրամ: Այդ միջոցներով երկրի մարզերում կբացվի 860 ընտրատեղամաս: