Արմինֆո.Համոզված եմ, որ տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առանց համապատասխան գնահատականների կթողնեն Բաքվի ագրեսիան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
ՙԱյս առումով հակամարտության հայկական կողմերը պետք է լիովին պատրաստ լինեն պատասխան գործողությունների: Մասնավորապես, այդ գործողություններում լիակատար ազատության դրսևորմանը՝ ելնելով բացառապես սեփական ազգային շահերից: Ադրբեջանն, օրինակ, հայկական դիրքերի գնդակոծություններ և դիվերսիաներ է նախաձեռնում՝ արտաքին խաղացողներին իր ագրեսիայի անկառավարելիությունը, ռազմական գործողությունների պատրաստակամությունը ցույց տալու նպատակով: Կարծում եմ՝ Բաքվի ներկայիս ՙռազմական դիվանագիտությունը՚ բացառապես արտաքին շահառուներ ունի՚,- նշել է նա:
Վերլուծաբանը համոզված է, որ հայկական կողմերը չպետք է հատուկ կարևորություն տան որևէ երրորդ երկրի հետ Բաքվի նման վարքագծի համաձայնեցվածությունը պարզելուն: Նրա կարծիքով, ամենից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ցանկացած իրավիճակից օգուտով դուրս գալու սեփական պատրաստվածության աստիճանին:
Արզումանյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առաջին հերթին նպաստում է գլոբալ և տարածաշրջանային ուժի կենտրոնների միջև երկխոսության ձևավորմանը: Եվ մասնակցելով այդ ձևաչափին՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան առաջին հերթին հետամուտ են սեփական շահերին: Այս առումով վերլուծաբանն առաձնակի սպասումներ չունի ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի փոփոխութունից՝ գտնելով, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը, ի դեմս նրան փոխարինողի, առաջվա պես գործ կունենան Ֆրանսիայի քաղաքականության հետ: