Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ բնական մենաշնորհները ցանկալի երևույթ են ցանկացած զարգացած երկրում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
ՙՄենաշնորհները ցանկալի երևույթ են բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, սակայն հարցն այն, թե ինչպես են դրանք ձևավորվել՝ արհեստական, թե՞ բնական ճանապարհով՚,- նշել է նա: Ըստ որում, խոսնակն ավելացրել է, որ հայկական շուկան չափազանց փոքր է, հետևաբար՝ մենաշնորհների առաջումն անխուսափելի է: Ըստ որում, Սահակյանը հավաստիացրել է, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը նորություն է մեր երկրում: ՙԴա նորություն է մեր երկրում, և, վստահ եմ, վարչապետ Կարեն Կարապետյանը կկարողանա հաջողության հասնել՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ վարչապետը խորհրդարանին է ներկայացրել կառավարության ծրագիր, որի գերակայությունների թվում են արհեստական մենաշնորհների ի սպառ վերացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Մասնավորապես, ընդգծվում է, որ եռամսյա ժամկետում կառավարությումը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը, և վեցամսյա ժամկետում ներդնել համապատասխան օրենքների կիրառում երաշխավորող մեխանիզմներ: Կառավարությունը նաև մտադիր է վեցամսյա ժամկետում զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում` համապատասխան խորհրդի ձևավորման սկզբունքների վերանայման միջոցով, ընդլայնել հրապարակային պաշտոնյաների շրջանակը, որոնք պատավոր են ներկայացնել եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել շահերի բախումների հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը նպատակաուղղված միջոցառումներ, սահմանել կանխիկ գործարքների իրավական սահմանափակումներ: