Արմինֆո. Հայաստանի զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը և տալ համարժեք պատասխան: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` հոկտեմբերի 24-ին «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում մեկնաբանելով հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձը:
Նա նշել է, որ հայկական զինված ուժերը մարտական հերթապահությունը կազմակերպում են` հաշվի առնելով հակառակորդի կողմից նման սադրանքները: Նրա ասելով, նման փորձերը կշարունակվեն, քանի դեռ նրանք չեն սկսել իրենց երեխաներին սիրել ավելի շատ, քան ատում են մեր երեխաներին` ինչպես ժամանակին հայտարարել է Իսրասյելի նախկին վարչապետ Գոլդա Մեյերը: Հետևաբար, պաշտպանության նախարարի համոզմամբ, մենք միշտ պետք է պատրաստ լինենք ոչ միայն հակահարվածի, այլ պատժիչ միջոցառումների` նման փորձերը կանխելու նպատակով:
Սարգսյանը հայտարարել է, որ հայ զինվորների ռազմական պատրաստությունը բարձր մակարդակի է, և նրանք հեշտությամբ կատարում են իրենց առաջադրանքը: «Մեզ հայտնի է , որ ադրբեջանական կողմը ծայրահեղ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում և պարբերաբար հայտարարում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրության ու պատրաստակամության մասին: Հետևաբար, մենք ստիպված էին դնել և լուծել բարդ խնիրներ, և մարտունակության ներկա մակարդակը երկար տարիների աշխատանքի արդյունք է, որը լավ հիմք է դնում ապագայի համար», - նշել է նա, հավելելով, որ երկիրը չպտք է մտնի սպառազինության մրցավաքի մեջ, այլ, հակառակը, պետք է գտնի սպառազինության ձեռք բերմանն առնչվող խնդիրների նորարարական լուծումներ:
Նրա ասելով, մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, սակայն մենք պետք է կարողանանք նախապես հաշվարկել քայլերը և պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Նախարարի համոզմամբ, այդ ճանապարհին մենք պետք է չափազանց սթափ գնահատենք, թե ինչի կարիք ունենք, ինչ ունենք մեր զինանոցում, և ինչ է հարկավոր ավելացնել այդ պայքարում նվազագույն միջոցներով առավելագույն արդյունքի հասնելու համար: Ընդ որում, նա հավելել է, որ անհրաժեշտ է զարգացնել ռազմական արդյունաբերությունը և կյանքի կոչել բանակ-ազգ հայեցակարգը, ինչը ներկայիս կառավարության գերակայություններից մեկն է: Սարգսյանը նաև կարծում է, որ Հայաաստանի ԶՈՒ ամենակայացած պետական կառույցն է:
Պատասխանելով բանակցային գործընթացում տարածքային զինջումների հնարավորությանն առնչվող հարցին` Սարգսյանը հայտարարել է, թե փոխզիջումների շեմը որոշվում է բանակցությունների ընթացքում, և այն հաստատում է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը` խորհրդակցելով բոլոր անհրաժեշտ կողմերի հետ: «Իսկ ՊՆ դերը` բանակի մարտունակության բարձրացումն է», - եզրափակել է ՀՀ պաշտպանության նախարարը: