Արմինֆո. Հայոց բանակը կարող է դառնալ գիտությունն ու արդյունաբերությունը կապող կամուրջ: Նախօրեին այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի ասելով, բանակը կարող է դառնալ նորարարության և նորագույն մշակումների հարթակ, ինչը թույլ կտա արդիականացնել սպառազինությունն ու փոխել մարտական գործողությունների վարման ընթացքը, բարձրացնել զինծառայողների անվտանգության մակարդակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ երկակի նշանակության արտադրանք թողարկելու համար, ներգրավել ոչ միայն ներդրումներ, այլև պատվերներ: «Տարածաշրջանում առկա ռազմական սպառնալիքները թույլ են տալիս ենթադրել, որ ԶՈՒ առջև կանգնած խնդիրներն էական փոփոխություն չեն կրի», - ընդգծել է նա:
Նախարարը նաև կարծում է, որ առկա իրողությունները Հայաստանից պահանջում են անվտանգության արդիականացվող համակարգի ստեղծում:
«Ժամանակն է բանակաշինությունից անցնելու բոլոր ռեսուրսների գնահատման և կառավարման մշակույթի, որոնք բանակին թույլ կտան լինել ոչի միայն սպառող, այլև տնտեսական և հասարակական կյանքի առաջատար», - եզրափակել է նա: