Արմինֆո. Հայաստանի կառավարության ծրագիրն իրատեսական փաստաթուղթ է, որը ենթադրում է որոշակի գործողություններ և արդյունքներ: Հոկտեմբերի 21-ին խորհրդարանում այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Նրա կարծիքով, ծրագիրը հիմնված է ներկայի հնարավորությունների և ապագայի մասին պատկերացումների վրա: Խոսնակը նշել է, որ հանդես գալով նոր գաղափարներով և մոտեցումներով, կառավարությունն առաջարկել է շարունակվող բարեփոխումների կարևորագույն ծրագրերի իրացման ռազմավարություն, ինչը կարող է դառնալ խթան հետագա հաջողության համար:
Հոկտեմբերի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության հիմնական խնդիրն առաջիկա երեք տարիներին կլինի արդար, հասկանալի և մրցակցկային պայմանների ձևավորումը, որոնք պետք է դառնան շարժիչ ուժ երկրի առաջընթացի համար: Նրա ասելով, բարեխիղճ գործարարը երկում իրեն պաշտպանված պետք է զգա: Վարչապետն ընդգծել էր, որ տնտեսության վիճակն իմաստավորելու, դրա ներուժը գնահատելու նպատակով առկա է դրա ախտորոշման անհրաժեշտություն:
Նա ավելացրել էր, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք ունի: Ընդ որում, գործադիր մարմինը մտադիր է այդ գործընթացն սկսել իրենից` լինելով հասարակությանն առավելագույնս մոտ: Վարչապետը հաղորդել էր, որ կառավարության կայքում կհայտնվի առանձին էջ վարչապետին դիմելու համար: «Ոչ մի դիմում անպատասխան չի մնա», - պատգամավորներին հավաստիացրել էր Կարեն Կարապետյանը: