Արմինֆո. Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և ուսանողական Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել են` 7-ը:
Ինչպես հաղորդել են Հրազդանի բժշկական կենտրոնից, զոհվել է Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակչուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: 7 տուժածների վիճակը գնահատվում է որպես կայուն: