Արմինֆո.Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Արթուր Հովհաննիսյանը կփոխարինի Արթուր Դավթյանին, որը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյանը կառավարության ղեկավարի որշմամբ ազատվել է պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Վարչապետի մեկ այլ որոշմամբ
Ատոմ Ջանջուղազյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարմինե Զոյթունցյանը:
Վարչապետի համապատսխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում: