ԱրմԻնֆո: ՀԱՊԿ բոլոր անդամները միաձայն որոշեցին ևս մեկ տարով երկարաձգել ՀԱՊԿ գլխովոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դա կոլեկտիվ որոշում էր:
«Ուզում եմ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ում հարցերը խնդրանքով չեն լուծվում: Այդ որոշումը կայացվել է կոլեկտիվ, այդ թվում` նաև Հայաստանի նախագահի կողմից», - նշել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:
Նա նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահը ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Շարմազանովը նաև նշել է, որ ճեպազրույցում Սարգսյանը հաղորդել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ, ինչը միանգամայն տրամաբանական է:
«Ես` որպես ՀԱՊԿ գործընթացներին քաջատեղյակ մարդ, կարող եմ վստահաբար ասել, որ այդ կազմակերպությունում պաշտոններ ստանձնելու մասին խոսելիս, պետք չէ գերագնահատել այս կամ այն պետության ներկայացուցչի ազդեցությունը կամ կարևորությունը, քանի որ այս կամ այն պաշտոնն զբաղեցնողը պետք է սպասարկի բացառապես ՀԱՊԿ շահերը, ոչ թե` այս կամ այն պետության: ՀԱԽ ներկայացուցիչները կորոշեն, թե ով և ինչ պաշտոն զբաղեցնի: Նման տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում ստացվում է, որ Բորդյուժան, որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, սպասարկում է ՌԴ շահերը, սակայն դա բնավ այդպես չէ. նա սպասրկում է միայն ՀԱՊԿ շահերը», - նշել է Շարմազանովը:
Որպես օրինակ նա հիշատակել է Տիգրան Սարգսյանին` ԵՏՀ կոլեգիայի նախագահին: Նրա ասելով, եթե ղեկավարվենք այդ տրամաբանությամբ, ապա, կարելի է ասել, թե Սարգսյանը ԵՏՀ-ում սպասարկում է Հայաստանի շահերը, սակայն, նա, իրականում, սպասարկում է միայն ԵԱՏՄ շահերը:
Շարմազանովը նաև չի համաձայնել այն կարծիքին, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԵԱՏՄ-ում Ադրբեջանի շահերն է սպասարկում և դեմ է եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների հանձնմանը Հայաստանի ներկայացուցչին:
«Թույլ տվեք չհամաձայնվել այդ կարծիքին: Նազարբաևը դեմ չի եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների հանձնմանը Հայաստանի ներկայացուցչին: Ուզում եմ կրկին հիշեցնել, որ կազմակերպությունում որոշումները կայացվում են կոլետկիվ: Նման հայտարարություններն իրականությունը չեն արտացոլում: Իսկ Նուրսուլթան Նազարբաևի «դիվանագիտական միասնության» առնչությամբ Հայաստանի նախագահը մաղթել է «դիվանագիտական առողջություն» և, պարզապես, առողջություն: Բոլոր անհրաժեշտ մեսիջներն ուղարկվել են Աստանա»,- նշել է Շարմազանովը:
Հայաստանի խորհրդարանի խոսնակն, ընդմիսն, հորդորել է չգերագնահատել Նազարբաևի դերը ՀԱՊԿ-ում, եթե կազմակերպությունում որոշել են, որ գլխավր քարտուղարի պաշտոնը բաշխվելու է ռոտացիոն հիմունքով և այբբենական կարգով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ ՀԱԽ նիստի շրջանակներում հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հանված է օրակարգից, միաժամանակ հավելելով, որ կազմակերպության անդամ-երկրներն այդ հարցին կվերադառնան տարեվերջին, Ռուսաստանում:
Նշենք, որ ավելի վաղ որոշվել էր ռոտացիա իրականացնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, հաշվի առնելով ռուսական այբուբենը: Երևանում կայացած հանդիպման ժամանակ պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը: Այդ պաշտոնի համար շրջանառվում էին տարբեր թեկնածուներ: Սակայն, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ էր առել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա: Այդուհանդերձ, իր անմիջական շրջապատին Սերժ Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ ասել էր, որ ռոտացիա, ամենայն հավանականությամբ, չի լինի, և դա, նույնիսկ, ձեռնտու է Հայաստանին: Ըստ աղբյուրի, նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանից գլխավոր քարտուղարը համապատասխանում է Հայաստանի շահերին: