Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՙՈչ, այսօր ոչ՚,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հայտարարություն կընդունեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, կընդունեն հայտարարություն միջազգային անվտանգության վրա ՀՀՊ միակողմանի ազդեցության վրաբերյալ, ինչպես նաև առանձին հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Բացի այդ, կընդունվի մինչև 2025 թիվը հավաքական անվտանգության ռազմավարությունը, որում ներքին մարտահրավերների և սպառնալիքների շարքն են դասվում ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, մարդկանց հավաքագրումը կազմակերպություններում, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունների հրահրումը, տեղեկատվական տխնոլոգիաների կիրառումը: Նախատեսվում է 24 փաստաթղթի ստորագրում, որոնց մի մասը` փակ բնույթի: