Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հնարավոր է համարում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման հավանականությունը: Այս մասին նախարարը հայտարարել է հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստից հետո, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցը:
Ըստ նախարարի, ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ չեն ընթանում: «Կան բազմաթիվ անհետաձգելի խնդիրներ, որոնք ներկայումս համարվում են ավելի առաջնահերթ»,-նշել է նախարարը, ընդգծելով, որ ՊԲԱ-ն հանդիսանում է միջոցների վերաբաշխման մեթոդներից մեկը ոլորտում: «Կարծում եմ, որ մեր կառավարությունն արդյունքում կգերադասի ՊԲԱ-ն, որպես բժշկական ծառայությունների ֆինանսավորման միակ արդյունավետ մեթոդ: Նրա խոսքով, համապատասխան նախագիծը կներկայացվի երկրի քաղաքական ղեկավարությանը:
ՊԲԱ ներդրման մասին խոսակցությունները Հայաստանում ակտիվացան 2014 թվականից: Ինչպես այն ժամանակ հայտարարեց Առողջապահության պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը, ՊԲԱ հայեցակարգի նախագիծը մշակվել և ներկայացվել է կառավարությանը, բայց իրեն անհայտ պատճառներով գործընթացը սառեցվեց: Նախատեսվում էր, որ բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի բոլոր աշխատող քաղաքացիների համար`պետական և մասնավոր հատվածներում: Գործակալության ղեկավարը նշել էր, որ այեցակարգի մշակման աշխատանքները կշարունակվեն, եթե ընդունվի քաղաքական որոշում: «Հայեցակարգից մինչև ներդրումը բավական երկար ճանապարհ է: Դա այնքան էլ թեթև ու արագ գործընթաց չէ: Բայց եթե լինի սկզբունքային որոշում, ապա գործընթացը կընթանա դեպի իր նպատակը»,-հայտարարել էր նա: