Arminfo.info



 Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2016 16:04
Դավիթ Ստեփանյան

Վաշիգտոնում նախընտրում են Ղարաբաղի առնչությամբ «վերջինին» տեսնել Մոսկվայում և նրա ամեն մի վրիպում օգտագործել սեփական շահերին համապատասխան

Վաշիգտոնում նախընտրում են Ղարաբաղի առնչությամբ «վերջինին» տեսնել Մոսկվայում և նրա ամեն մի վրիպում օգտագործել սեփական շահերին համապատասխան

Քաղաքագետների «Հարավային Կովկաս» ակումբի (Բաքու) ղեկավար Իլգար Վելիզադեն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում վերջին զարգացումների մասին՝ մեկնաբանելով հակամարտության կողմերի նկատմամբ գերտերությունների քաղաքականությունում վերջին միտումները, ինչպես նաև կիսվում Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա Հայաստանում և Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների ազդեցության հեռանկարների իր տեսլականով:

 

ՙԻսկանդեր-Մ՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները ՀՀ ՊՆ հաշվեկշռում ամենևին էլ երեկ չեն հայտնվել: Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված դրանց ցուցադրումը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորավարժության ժամանակ: Եվ աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկներով կարող էր ղեկավարվել ռուսական ղեկավարությունը՝ Հայաստանին փոխանցելով-վաճառելով համալիրներ, որոնք մինչ այդ որևէ այլ երկրի չէին վաճառվել:

 

Իրականում դժվար է ասել, թե հատկապես երբ են այդ համալիրները մատակարարվել Հայաստանին, քանի որ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Կան միայն առանձին անձանց հայտարարություններ, որոնց նկատմամբ վերաբերմունքը կարող է տարբեր լինել: Մասնավորապես, 2016 թվականի հունիսին «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը «Կոմերսանտ-Վլաստում» հրապարակված հարցազրույցում պնդել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրներն արտահանման համար արգելված արտադրանքի ցուցակում են: Հնարավոր է, Ռուսաստանի դիրքորոշումում հունիսից հետո տեղի են ունեցել ինչ-որ փոփոխություններ, և Հայաստանն  «Իսկանդերներն» ստացել է զորահանդեսի նախօրեին: Հայտնի է, որ Հայաստանին սպառազինության մատակարարումների թեման օգոստոսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի կենտրոնում էր, և չի կարելի բացառել, որ այդ համալիրի հայտնվելը երևանում զորահանդեսի ժամանակ այդ բանակցությունների արդյունք էր: Այսպես թե այնպես, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Կարծում եմ, որ

հայկական կողմից Ռուսաստանի քննադատության ուժեղացումից հետո Մոսկվան պետք է ցույց տար, որ ռազմատեխնիկական ոլորտում համաչափորեն է համագործակցում Ադրբեջանի և Հայաստանի հետ: Եվ Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսում «Իսկանդերների» ցուցադրությունը կարող էր համապատասխանել այդ նպտակներին: Ինչ վերաբրում է այդ համալիրի առկայությունը ցուցադրելու Երևանի մտադրությանը, ապա, որևէ կասկած չկա, որ դա արվել է սեփական ռազմական հնարավորությունները ցույց տալու համար` Ադրբեջանի վրա ազդելու նպատակով: Թեև, այդ նպատակը, հազիվ թե, կարելի է համարել իրագործված: Նախ, որովհետև, բոլորի համար հասկանալի է, որ միայն «Իսկանդերներով» հնարավոր չէ հաղթել  հավանական պատերազմում, իսկ, երկրորդը, ինչպես ասում է առածը. «ծերությանն էլ հատուկ է սխալվելը»: Վերջինը վերաբերում է անմիջականորեն, ամենայն հավանականությամբ, հնացած և արտահանմանը հարմարեցված մեքենաներին:

 

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզմունք հայտնեց, որ « Ադրբեջանի և Հայաստանի միջև առայժմ պայմաններ չեն ստեղծվել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հաղթահարման համար»: Քերին նաև հայտարարեց, որ կարգավորմանը խանգարող հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն դրան: Ձեր կարծիքով, ինչի՞ մասին կարող է վկայել Պետդեպարտամենտի նման դիրքորոշումը և արդյո՞ք այն կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության վրա:

 

Դիրքորոշումը, իմ կարծիքով, առավելապես արտահայտում է ղարաբաղյան հակամարտության նկատմամբ հենց ամերիկյան կողմի տեսլականն ու մոտեցումները: Մեկնաբանները հաճախ խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների զարմանալի միաբանության մասին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային քաղաքականության բազմաթիվ հարցերի և թեմաների նկատմամբ նրանց սկզբունքային տարաձայնությունները չեն արտացոլվում Մինսկի խմբի շրջանակում փոխգործակցության գործընթացում: Ընդ որում ուշադրությունից վրիպում է այն հանգամանքը, որ այդ համերաշխությունը, ավելի շուտ թվացյալ է, քան` փաստացի: Այսօր ոչ ոք շահագրգռված չէ պատերազմով, բայց դա չի նշանակում, թե Վաշինգտոնին գոհացնում են իր դիրքերը Հարավային Կովկասում, և նա չի հաշտվի նմնա իրադրության հետ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների փոխզիջման «պատրաստ չլինելը», ինչի մասին խոսում է Քերին, քողարկում է կարգավորման գործընթացի համար նոր օրակարգ առաջարկելու հենց ԱՄՆ պատրաստ կամ ի զորու չլինելը: Վաշինգտոնում ուշադիր հետևում են  առկա գործընթացին և չեն ցանկանում, ինչպես ասում են, «լծվել» այդ գործին, որպեսզի չվերածվեն վերջինի` հնարավոր անհաջողությունների դեպքում: Այնտեղ նախընտրում են «վերջինին» տեսնել Մոսկվայում և Ռուսաստանի ցանկացած հնարավոր վրիպում օգտագործել սեփական շահերին համապատասխան: Ի դեպ, այդպիսի քաղաքականությունը նորություն չէ, և դրանում զարմանալի ոչինչ չկա:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական իրարանցման հետապրիլյան բռնկումից հետո վերստին որոշ անդորր է տիրում: Կիսվեք կարգավորման հեռանկարների հնարավոր սցենարով՝ Հայաստանում և Ադրբեջանում Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեները հաշվի առնելով:

 

Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումներն ավելի անուղղակի առնչություն ունեն Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի զարգացման հետ, քան` Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները: Ադրբեջանում իշխանության համար պայքարի նշաններ չկան, Հայաստանում դրանք ակնհայտ են: Ադրբեջանի բանակցողների դիրքրոշումները թվում են համաձայնեցված և անփոփոխ, մինչդեռ հայ բանկցողների դիրքորոշումները զուգորդվում են փոփոխական հասարակաքաղաքական իրավիճակով երկրի ներսում: Այդ պայմաններում պայմանավորվող կողմերի որակական բնութագրերը մինգամայն տարբեր են՝ ձևավորելով դիսբալանս մոտեցումներում  և իրավիճակի գնահատման մեջ, և, որպես հետևանք, բանկցությւնների համար պայմանների վատթարացում: Հայաստանի կառավարությունում կադրային փոփոխությունների առնչությամբ Ադրբեջանում մինչև վերջերս ստույգ հայտնի չէր, թե արդյոք Նալբանդյանը կշարունակի ներկայացնել Հայաստանը բանակցային գրոծընթացում, թե դա կլինի մեկ այլ քաղաքական գործիչ, որը կներկայացնի ներիշխանական վերնախավի այլ քաղաքկան ուժերի շահեր: Այսօր այդ հարցն, իհարկե, վերացել է: Սակայն Հայաստանի ներքաղաքական գործընթացներն այնքան մրրկային են, որ իրավիճակն արտացոլվում է նաև արտաքին  քաղաքականության, մասնավորապես, կարգավորման գործընթացի վրա: Այնպես որ, պատկերավոր ասած, Հայաստանի գարնան-ամռան նմուշի և աշնան նմուշի արտաքին քաղաքականությունները կարող են չափազանց տարբեր լինել: Ինչ վերաբերում է անդորրին, ստեղծված իրավիճակում այդ անդորրը հանդարտություն է փոթորիկից առաջ: Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակն ընթացիկ տարվա ապրիլից ի վեր չի փոխվել, թեև դրա համար քիչ ջանք չի գործադրվել: Իսկ քանի որ ռազմական գործողությունների վերսկսման համար պայմանները մնում են անփոփոխ, դրանց վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է:

 

Կիսվեք Ադրբեջանի հիմնական օրենքի հերթական բարեփոխման նպատակների և դրանց կյանքի կոչման հեռանկարների Ձեր գնահատականով:

 

Պետք է նշել, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից լուրջ քայլեր են ձեռնարկվել ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ, որոնք զգալիորեն արդիականացնում են կառավարման իսնտիտուտները, համապատասխանեցնում դրանք ընթացիկ պահի նպատակներին և պահանջներին, մասնավորապես՝ կառավարման գոյություն ունեցող համակարգի շրջանակներում գործառույթների և լիազորությունների սահմանազատում, մի շարք կազմակերպությունների գործունեության դրույթների և կանոնադրությունների վերանայում: Պետք է նշել, որ հիշյալ գործընթացը տեղի է ունենում տնտեսական նշանակալի բարեփոխումների լույսի ներքո, որոնք կոչված են վերակողմնորոշել երկրի տնտեսությունը՝ նավթային հատվածի զարգացման անհրաժեշտությանը համապատասխան: Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունների առաջարկած քայլերը լիովին համապատասխանում են կառավարման մեթոդների կատարելագործման պրակտիկային, որոնք տարբեր ժամանակ կիրառվում են շատ երկրներում: Ադրբեջանի համար, որը զարգացման հետնավթային մոդելի արդյունավետ անցում ապահովելու խնդիր է դրել, կարևոր է համաժամանակացնել տնտեսական բարեփոխումներն ինստիտուցիոնալի հետ, որպեսզի դրանք նպաստեն հասարակության զարգացման հիմնական նպատակներին: Ըստ որում, առաջարկված փոփոխությունները վերաբերել են ոչ միայն նախագահական իշխանության ուժեղացմանը, դրանք  ընդգրկում են նաև գույքային հարաբերությունների, մարդու իրավունքների ոլորտները, մի շարք այլ հարցեր: Այլ կերպ ասած՝ խոսքը վերաբերում է հիմնական օրենքում մի շարք փոփոխություններին, որոնք ենթադրում են նոր դինամիկայի հաղորդում թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական գործընթացներին, նոր կայուն մրցակցության ձևավորմանը, որի շրջանակներում կարող էր զարգանալ ադրբեջանական հասարակությունը:

 

Ղարաբաղյան խնդրից բացի, ո՞րն է այսօր Ադրբեջանի զարգացմանը խանգարող հիմնական խնդիրը: Նշենք երկրի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները:

 

Անվտանգության խնդիրներն, իրոք, անհանգստացնում են մեր հասարակությանը, բայց դրանք լուծվում են՝ առանց քաղաքական համակարգի կայունության համար հետևանքների: Դա փաստ է, որը մեկ անգամ ևս հաստատեց երկրի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ վերջերս անցկացված հանրաքվեն: Առաջնահերթ խնդիրներից թվում, ղարաբաղյան հակամարտության լուծումից բացի, այսօր առաջին պլան են մղվում քաղաքական ու սոցիալ-տնտեսական ինստիտուտների՝ նոր պայմաններին համապատասխան արդյունավետ տրանսֆորմացիայի ապահովման հարցերը: Այդ պայմանները որոշվում են ինչպես համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությունում, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներով: Էներգապաշարների համաշխարհային գների անկումը, դոլարի ամրապնդումը այլ, այդ թվում՝ տարածաշրջանային արժույթների նկատմամբ, արտաքին ճնշման զգալի ազդեցություն են թողնում տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Բացի այդ, խիստ բարդ և հակասական գործընթացներն աշխարհում, Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը, ազդեցության ոլորտների համար տարածաշրջանային խաղացողների միջև մրցակցության տարրերի ուժեղացումը բուֆերային երկրի դրության մեջ են դնում Ադրբեջանին՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Այս առումով այսօր Բաքվի հիմնական խնդիրն ազգային շահերի ապահովումն է՝ այն աստիճանի, որը թույլ կտա պահպանել նախորդ տարիներին կուտակված դրական ներուժը և ամրապնդել այն նոր պայմաններում: Եվ կրոնական ծայրահեղականության աճը, դրա դեմ պայքարի գործիքակազմի ավելացման ու գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը պայմաններ է ստեղծում այնպիսի տարբեր խաղացողների մերձեցման համար, ինչպես՝ Ռուսաստանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը: Իսկ Ադրբեջանն այդ պայմաններում հանդես է գալիս որպես համագործակցության համար հարթակ, ինչը հանգեցնում է երեք և բազմակողմ ձևաչափերի զարգացման՝ Բաքվի անփոփոխ մասնակցությամբ:

 

Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ի՞նչ գործոններ կարող էին տեսանելի ապագայում համապատասխանել Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահերին:

 

Միասնական աշխարհաքաղաքական տարածության սահմաններում գտնվող այդ երկրների փոխգործակցության համար անվիճելի պայման է աշխարհագրությունը: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են գոյատևել նոր քաղաքական պայմաններում՝ հին բեռով: Քանի դեռ մենք չենք լուծել մեր հին խնդիրները, չենք կարող առաջ ընթանալ, ինչպես մենք կցանկանայինք:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Манвел
Мне нравится логичность Ильгара. Но с достижениями Азербайджана особенно будущими он явно переборщил. А в целом неплохо.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին