Արմինֆո.Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը զարմացած և վրդովված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարության առնչությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չնե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:
Մամեդովի համոզմամբ, զարմանալի է նման հայտարարության տարածումը Քերիի կողմից, ում լիազորությունները` որպես գերտերության պետքարտւղար, մոտենում են ավարտին:«Դա տարօրինակ իմաստ ունի, կածես, ուղերձ է ողջ աշխարհին: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում հենց Հայաստանն է պնդում, թե ղեկավարները պատրաստ չեն հակամարտության լուծմանը», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան: Նա կրկին հայտարարել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու» անհրաժեշտության մասին և հիշեցրել, որ հակամարտության կարգավորման գլխավոր առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 անդամների վրա, ներառյալ ԱՄՆ: Սակայն, նրա գնահատմամբ, առայժմ հնարավոր չէ շատ մեծ հաջողություն տեսնել այդ բնագավառում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 3 երկրների նախագահները հայտարարել են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Հիմնվելով այդ ամենի վրա` նրանք պետք է ինչ-որ բնա ասեին կամ հանդես գային «Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջաններն ազատելու» դիրքերից , հետո միայն ասեին, որ ղեկավարները պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը: ՈՒստի Ադրբեջանը չի ընդունում Ջոն Քերիի հայտարարությունը: Մենք կցանկանային, որպեսզի ԱՄՆ պարզաբանի Ջոն Քերիի հայտարարությունը այնպես, որ յուրաքանչյուր ոք այն հասկանա»,- ընդգծել է Մամեդովը: Ընդ որում, նա նշել է, որ միակ ճանապարհը, որ անցյալ տարի գտել էին համանախագահներեը, այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանն իրենք հանգեն համաձայնության:«Դա Ադրբեջանի նկտամամբ անարդար, երկակի ստանդարտների վրա հիմնված վերաբերմունքի դրսսևորում է: Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Դա ասելով` Հայաստանը նկատի ունի, որ ողջ Լեռնային Ղարաբաղըի պետք է իրեն հնաձնվի: Ջոն Քերիի հայտարարությունը նման է Հայաստանի այդ դիրքորոշմանը: ԱՄՆ համապատասխան կառույցները պետք է պարզաբանումներ տան Ջոն Քերիի հայտարարության առնչությամբ: Հայաստանը ձգտում է ձգձգել հակամարտությունը, իսկ նման հայտարարությունները դրա համար հիմք են ստեղծում: եզրափակել է Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Ասպենսկի գիտահետազոտական ինստիտուտի և «Աթլանտիկ» շաբաթաթերթի կազմակերպած 8-րդ ամենամյա համաժողովի ժամանակ իր ելույթում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հաղթահարման համար դեռ պայմաններ չնե ստեծվել: Նրա ասելով, ներկայում հիմնախնդրի կարգավորման հնարավրոություն չի դիտվում, նախևառաջ, այն պատճառով, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պատրաստ չեն: