Արմինֆո. Ըստ ԱրմԻնֆո-ի հաղորդման, ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում հաստատել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության աղբյուրների, նրա փոխարեն կնաշակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ով, ի դեպ, չի հերքել այս տեղեկությունը:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը միանշանակ է չի ընկալվում հայ հասարակության կողմից: 2014 թ-ին նա հեռացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, նրա տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո, երբ սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբորը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվեց: Սակայն, մի քանի ամիս անց նա կրկին նշանակվեցՍյունիքի մարզպետի պաշտոնում, որից հետո անմիջապես տեղի ունեցավ նրա որդու` Տիգրանի հետ կապված միջադեպը, ինչը հանգեցրեց նրան, որ Հարություն Զաքարյանը կորցրեց աչքը: