Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ջրային պետական կոմիտեի ղեկավար է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Արսեն Հարությունյանը ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին Երևան քաղաքում: 2000 թ. ավարտել է Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի Ազգային էկոնոմիկա բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում: Աշխատել է. 1997 - 2001 թթ. «Միավորված բանկ» ԲԲԸ - արտարժութային գործառնությունների բաժնի մասնագետ: 2001 - 2003 թթ. Նոր Նորքի թաղապետարան - առաջին կարգի մասնագետ: 2003 - 2010 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ - ֆինանսական բաժնի տնտեսագետ, այնուհետև առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական վարչության պետի տեղակալ: 2010 թ. հայ-գերմանական «MVV Decon» LLC - «MVV Energy» LLC - «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ կոնսորցիում - ջրային ընկերությունների ֆինանսական փորձագետ: 2010 - 2011 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ - ՋԸԿ վարչության պետի տեղակալ, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ ֆինանսական գծով տեղական տնօրեն: 2011 - 2012 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ - տնօրենի տեղակալ կոմերցիայի գծով: 2012 թ. դեկտեմբերի 26-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն: 2013 թ. հուլիսի 15-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն: Երկու գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: -