Արմինֆո. Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անհնար է, քանի որ կառավարող ռեժիմը «բռնաբարել է» ժողովրդի կամքը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա ասելով, իշխանություններն այքան են նվաստացրել ժողովրդին, ստեղծելով կյանի համար անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ, որ մարդիկ երբեմն 5 հազար դրամի դիմաց պատրաստ են վաճառել նույնիսկ հոգին: «Եվ դա` չխոսելով ընտրողների նկատմամբ վարչական ճնշման մասին», - նշել է Մանուկյանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, թե Հայաստանում ընտրությունների ժամանակ որոշիչ գործոն են ոչ թե քաղաքական ասպեկտները` ծրագրերը, գաղափարները, այլ նյութական բաղադրիչը: «Մարդկանց համար կարևոր չէ, թե որ քաղաքական ուժն ինչ ծրագրով է հանդես գալիս, ինչ է մտադիր անել և ինչպես, նրանց համար ավելի կարևոր է, թե այժմ ով կլուծի իրենց այսրոպեական խնդիրները` կապահովի ակնոցներ, ատամի պրոթեզներ, կվճարի կոմունալ պարտքերը», - նշել է նա:
Իսկ «Համախմբում» կուսակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ի հակակշիռ գործընկերնրի, հավաստիացնում է, որ հայ հասարակության շրջանում գերակշռում է երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտության պահանջը, այդ են վկայում ժողովրդի հետ նախընտրական հանդիպումները: Ընդ որում պատգամավորն ընդգծում է, որ քաղաքացիների իրավական ինքնագիտակցության ցածր մակարդակը կառավարող ռեժիմի կողմից օգտագործվում է ընտրական գործընթացում վարչական լծակներ, ճնշումներ և կաշառք կիրառլու համար:
Այդ ֆոնին պատգամավորը կարծում է, որ իշխանությունների նկատմամբ իրական հակակշիռ կարող է լինել այլընտրանքային ընդդիմադիր բևեռի ստեղծումը երկրում, որը կարող է խոչընդոտել ընտրակեղծիքների և կաշառքների արմատացած մեխանիզմների կիրառմանը: Հովհաննիսյանը նաև նշել,է որ նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հաջողությունը Չարենցավանի, Նոր Հաճնի, Հրազդանի և Կապանի ընտրություններում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին արդյունավետ մասնակցնության հույս է ներշնչում: